«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-048-06.03.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների և մասնագիտական նշանակալի օրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ և պատճառաբանություններ, արդեն իսկ կա կինոյի միջազգային օրը (դեկտեմբերի 28): Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում: