ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (այսուհետ Նախագիծ)
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի Ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը կապտաժ հասկացությունից հետո լրացնել նոր կետերով՝
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Օրենսգրքի 1-ին հոդվածը լրացնել նոր հասկացություններով: Օրենսգրքի 1-ին հոդվածը բաղկացած է 1 մասից, որն ունի 60-ից ավելի կետեր և անհրաժեշտ է հստակ նշել, թե որտեղ են կատարվելու լրացումները: Առաջարկում ենք դրանք կատարել կապտաժ հասկացության սահմանումից հետո: Նաև հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, առաջարկում ենք հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով՝ բառերը փոխարինել նոր կետերով՝ բառերով:
2. Նախագծի 1-ին հոդվածում երաշտ հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«երաշտ՝ կայուն եղանակի տևական շրջան / ?? օր կամ ավելի/ որն ուղեկցվում է տվյալ տարածաշրջանի համար բնորոշ տեղումների քանակի նվազեցմամբ և օդի ջերմաստիճանի բարձրացմամբ և հանգեցնում է օդի և հողի խոնավության նվազեցմանը, բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և ոչնչացմանը:
3. Նախագծի 1-ին հոդվածում սակավաջրություն՝ բառից հետո իրավիճակ, որը բառերը փոխարինել բնակչության պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների բացակայություն: Այն բառերով:
4. Նախագծի 1-ին հոդվածում սակավաջրություն հասկացության մեջ եւ երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը եւ արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները մասը շարադրել ավելի հստակ:
5. Նախագծով սահմանել գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը հասկացությունը:
Սույն առաջարկն արվում է հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը:
ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ
Առաջարկության 2-րդ կետում թողնված հարցական նշանները ճշգրիտ ժամկետով փոխարինելու իրավասությունը պատկանում է լիազոր մարմնին: