Առաջարկնրեի
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ՝ Պ-095) վերաբերյալ
Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում որպես լրացում առաջարկվող 2582-րդ հոդվածը լրացնել 2-րդ և 3-րդ մասերով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
- երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ,
- շահադիտական դրդումներով,
- մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
- ակնհայտ հղի կենդանու նկատմամբ,
- առանձին դաժանությամբ,
- արտահայտվել է մարմնի կամ դեմքի անջնջելի այլանդակմամբ,
- զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
- անչափահասի ներկայությամբ,
- հանրային ցուցադրմամբ
պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև ինըհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երեքից վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի համաձայն դատապարտված անձը պարտավոր է վճարել տուժող կենդանու կամ կենդանիների բուժման և վերականգնման բոլոր ծախսերը։»: