ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիոթյան մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-032-28.02.2019-ՊԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
- «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հանել փաթեթից,
- «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի.
1) 1-ին հոդվածով լրացվող նոր՝ 3.1. հոդվածի 1-ին մասում «դրոշը, զինանշանը և օրհներգը» բառերը փոխարինել «դրոշը և զինանշանը» բառերով,
2) 2-րդ հոդվածի 2-րդ կետով գործող օրենքի 5-րդ հոդվածում լրացվող նոր 9-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «կառավարման» բառը, իսկ «տեղեկություններ» բառը փոխարինել «, ինչպես նաև իրավաբանական անձանց անձնական տվյալներ» բառերով: