Առաջարկ
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-0061 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ
Հաշվի առնելով, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ Ազգային ժողովի լիազորությունները և գործառույթները ընդլայնվել են և ըստ այդմ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով Ազգային ժողովի աշխատակազմին վերապահվել են համապատասխան գործառույթներ, որոնց պատշաճ իրականացումը կոչված է նպաստելու Ազգային ժողովի և նրա մարմինների աշխատանքի արդյունավետության ապահովմանը՝ առաջարկում եմ.
1) նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) 36-րդ տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար |
12.00 |
2) ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«
ՀՀ կառավարության աշխատակազմ |
|
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
12.0 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
10.00 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
8.50 |
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
10.00 |
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար |
9.50 |
ՀՀ վարչապետի խորհրդական |
9.50 |
ՀՀ վարչապետի ավագ օգնական |
8.50 |
ՀՀ վարչապետի օգնական |
8.00 |
»: