ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-075-29.03.2019-ՏՀ-011/0 նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Շրջանառության հարկով աշխատող հյուրանոցային ծառայություն մատուցող կազմակերպությունների համար հարկային օրենսգիրքը բարենպաստ պայմաններ սահմանող դրույթով լրացնելու համար
Հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված է շրջանառության հարկի դրույքաչափերը, որի համաձայն հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները 2019 թ-ի հունվարի 1-ից իրացման շրջանառությունը հարկում են ստորև ներկայացվող դրույքաչափերով.
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ |
8 |
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ |
20 |
Վերոնշյալը լուրջ խնդիր է առաջացնում շրջանառության հարկով աշխատող հյուրանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների համար:
Անկախ ընդհանուր հասույթի մեջ հանրային սննդի ծառայություններից ստացվող իրացման շրջանառության ունեցած տեսակարար կշռից` հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանրային սննդի հետ առնչություն ունենալու դեպքում, պետք է հյուրանոցային և այլ ծառայությունների իրացման շրջանառությունը հարկեն 20 %-ով: Նշվածը մեկնաբանվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից /կցվում է/:
Օրինակ` <<Ծաղկահովիտ>> ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը հանդիսանում է Ծաղկաձոր քաղաքում համալիր հյուրանոցային ծառայության մատուցումը և, այդ ծառայությունը լիարժեք մատուցելու նպատակով, կազմակերպությունը հյուրերին տրամադրում է նաև սնունդ իր տարածքում գտնվող ճաշարանում և բարում՝ օգտագործելով տնտեսական գործունեության ՏԳՏԴ I56.29.1 հանրային սննդի ծառայության մատուցման դասակարգիչը: Ստորև ներկայացվում է կազմակերպության իրացումից հասույթի տեսակարար կշիռները.
|
|
Հյուրանոցային ծառայություն |
Հանրային սննդի ծառայություն |
2018թ-ի 1-ին եռամսյակ |
- |
79 |
21 |
2018թ-ի 2-րդ եռամսյակ |
|
54 |
46 |
2018թ-ի 3-րդ եռամսյակ |
|
64 |
36 |
2018թ-ի 4-րդ եռամսյակ |
|
71 |
29 |
Միջին տարեկան տեսակարար կշիռը 2018թ-ին |
|
67 |
33 |
2019թ-ի 1-ին եռամսյակ |
|
74 |
26 |
Վերոհիշյալով պայմանավորված, առաջարկվում է Հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.
<>
Վերոնշյալ դրույթը չընդունելու հետևանքով, խնդրո առարկայի հետ առնչվող կազմակերպություններն ստիպված վարձակալության են հանձնում սննդի կազմակերպման ծառայությունները, որն իր հետ բերում է բազմաթիվ կազմակերպական խնդիրներ /օրինակ` տուրիստական կազմակերպությունները միևնույն հաճախորդի հանգստի կազմակերպման նպատակով ստիպված են լինելու ամրագրում կատարել 2 տարբեր կազմակերպություններում, վճարում կատարել մասնատված և այլն/:
Հարգանքով`
ԱԺ պատգամավոր
Հայկ Սարգսյան