ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (այսուհետ Նախագիծ)
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում փոխհատուցվում է սույն օրենսգրքի 1601 հոդվածով բառերը փոխարինել փոխհատուցվում է օրենսգրքի 1601 հոդվածով սահմանված կարգով բառերով:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը ուսման վարձի գումարի չափով բառերից հետո լրացնել , բայց ոչ ավելի, քան համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկված փաստացի եկամտային հարկի գումարները բառերով:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
1. Առաջարկում եմ նախագծում կիրառել փոխհատուցվում է օրենսգրքի 1601 հոդվածով սահմանված կարգով ձևակերպումը, քանի որ ուսման վարձը չի կարող փոխհատուցվել օրենքի հոդվածով:
2. Նախագծով չեն դիտարկվում այն դեպքերը, երբ տվյալ ժամանակահատվածում ուսանողի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ավելի քիչ են, քան ուսման վարձավճարի չափերը:
Առաջարկում եմ նախագծով նախատեսել նաև նշված դեպքերը: