ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին ( Խ-023-26.02.2019-ՖՎ-011/1) օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր և բանավոր առաջարկների
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ/ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերություն |
Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համարակալումը խմբագրել՝համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 14-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև |
Ընդունելի է: Տեխնիկական թերություն է: |
Ընդունված է: |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածից հանել «նույն հոդվածը» բառերը: |
Ընդունելի է: |
Ընդունված է: |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածից հանել«լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու» բառերը՝ նկատի ունենալով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված չէ թե որ մարմիննէ հանդիսանում լիազոր: |
Ընդունելի է մասնակի: Համաձայնվելով առաջարկության հեղինակների հետ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված չէ թե որ մարմինն է հանդիսանում լիազոր, օրենքի նախագծի հեղինակների կողմից առաջարկվում է. նախագծի 1-ին հոդվածի «լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու» բառերը փոխարինել.«Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու» բառերով: |
Ընդունված է: |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս |
Նախագծի 1-ինհոդվածի 2-րդ մասում լրացնել «ֆինանս», «ֆինանսավորում» և «ֆինանսների տրամադրում» բառերը՝ դիսպոզիցիան հստակեցնելու նպատակով: |
Ընդունելի է: |
Ընդունված է: |
Պատգամավոր` Մանե Թանդիլյան |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածի «լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու» բառերը փոխարինել.«Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու» բառերով: |
Ընդունելի է: |
Ընդունված է:
|