23.04.2009

Քաղվածք 24


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թիվ 24(24) արձանագրությունից
23 ապրիլի 2009թ. ժ. 11.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1.  Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը

ա) ՕՆ-193, 24 փետրվարի 2009թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Վահան Հովհաննիսյանի, Միքայել Մանուկյանի, Արծվիկ Մինասյանի, Անահիտ Բախշյանի, Հեղինե Բիշարյանի, Արմեն Աշոտյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը- մինչեւ 60 օրով

բ)  ՕՆ-192,  24 փետրվարի 2009թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Վիկտոր Դալլաքյանի, Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի, Արմեն Աշոտյանի, Մխիթար Վարագյանի, Լյովա Խաչատրյանի, Սամվել Բալասանյանի, Հակոբ Հակոբյանի (041), Մանվել Գրիգորյանի, Ռուստամ Գասպարյանի, Միքայել Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Արմեն Մխիթարյանի, Գրիգորի Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ  90  օրով

գ) ՕՆ-99,  29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Պետական երիտասարդական քաղաքականության մասին»  ՀՀ օրենքի նախագիծը- մինչեւ  օրով 60 օրով