04.12.2009 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
04.12.2009. Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` 7-10 դեկտեմբերի քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը 1)
Ն-789-02.12.2009-ԱՀ-011/0 2009 հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապեության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի /ՆԱՏՕ/ հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագիր
2)
Ն-789-02.12.2009-ԱՀ-011/0 2009 հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապեության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի /ՆԱՏՕ/ հետ ֆինանսական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագիր
3)
Ն-772-19.11.2009-ԱՀ-011/0 2005 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված «Սպորտի դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիա
4) Ն-771-19.11.2009-ԱՀ-011/0 2005թվականի ապրիլի 13-ին Նյու Յորքումստորագրված «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվեցիա /կից առաջարկությամբ/ Հանձնաժողովը առաջարկում է կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարված առարկության տեքստի 2-րդ պարբերության վերջին նախադասությունից հանել «եւ որոշ ադրբեջանական տարածքներ անցել են Լեռնային Ղարաբաղի հսկողության տակ» բառերը:
5)
Զեկուցողի առաջարկությամբ Պ-738-15.10.2009-??-010/0 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 90 օրով:
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ հայտարարության լրամշակված նախագիծը. 6)
Պ-770-17.11.2009-ԱՀ-012/0 «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության լրամշակված նախագիծ
|