03.06.2010

Քաղվածք թիվ 36 նիստի արձանագրությունից

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    7-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` հունիսի 7-10 քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը.

1) Ն-917-01.06.2010-ԱՀ-011/0 2010 թվականի մարտի 30-ին ստորագրված` Հայաստանի  Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիր (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր)
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների  փոխնախարար
Վարդան Արամյան
հարակից Լյովա Խաչատրյան

2) Ն-918-01.06.2010-ԱՀ-011/0 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ վարկային համաձայնագիր (Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր)
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների  փոխնախարար
Վարդան Արամյան
հարակից Լյովա Խաչատրյան

3) Ն-919-01.06.2010-ԱՀ-011/0 2010 թվականի մարտի 5-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ փոխառության համաձայնագիր  (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար)
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների  փոխնախարար
Վարդան Արամյան
հարակից  Լյովա Խաչատրյան

4) Ն-920-01.06.2010-ԱՀ-011/0 2010 թվականի մարտի 5-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիր  (Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի համար)
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների  փոխնախարար
Վարդան Արամյան
հարակից Լյովա Խաչատրյան

5) Ն-924-04.06.2010-ԱՀ-011/0 2010 թվականի մայիսի 27-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Լինսի Հիմնադրամի» միջեւ Վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ փոխվարչապետ,
ՀՀ տարածքային կառավարման նախարար
Արմեն Գեւորգյան

հարակից
Լյովա Խաչատրյան

6) Ն-921-01.06.2010-ԱՀ-011/0  2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության եւ անձնակազմի ֆինանսական, տեխնիկական եւ թիկունքային ապահովման կարգի մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Պաշտպանության  փոխնախարար
Արա Նազարյան
հարակից Լյովա Խաչատրյան

7) Ն-903-11.05.2010-ԱՀ-011/0 2009 թվականի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ մշակույթի նախարար
Հասմիկ Պողոսյան
հարակից  Շիրակ Թորոսյան

8) Ն-900-11.05.2010-ԱՀ-011/0 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարություններով)
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ արդարադատության նախարար
Գեւորգ Դանիելյան
հարակից  Շիրակ Թորոսյան

9) Ն-898-11.05.2010-ԱՀ-011/0 1980 թվականի մայիսի 9-ին ստորագրված «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» կոնվենցիա
 
Զեկուցողներ` հիմնական  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
Մանուկ Վարդանյան
հարակից Շիրակ Թորոսյան

10) Ն-902-11.05.2010-ԱՀ-011/0 2009 թվականի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Սուրեն Կարայան
հարակից Շիրակ Թորոսյան

11) Ն-901-11.05.2010-ԱՀ-011/0 2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Արթուր Օսիկյան
հարակից Շիրակ Թորոսյան

12) Ն-899-11.05.2010-ԱՀ-011/0 2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Արամ Մարության 
հարակից Շիրակ Թորոսյան

2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    7-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` հունիսի 7-10 քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական   եզրակացություն չստացած հետեւյալ միջազգային պայմանագիրը.

13) Ն-916-01.06.2010-ԱՀ-011/0 2010 թվականի մարտի 16-ին Երւեանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2009-2010 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների  փոխնախարար
Վարդան Արամյան
հարակից  Լյովա Խաչատրյան

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    7-րդ  նստաշրջանի  օրակարգում  ընդգրկել դրական եզրակացություն չստացած հետեւյալ  օրենքի նախագիծը,

14) Պ-738-15.10.2009-ԱՀ-010/0 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
 

Զեկուցողներ` հիմնական Հեղինակներ` Ստյոպա Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, 
 Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան,
Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան,
Րաֆֆի Հովհաննիսյան
հարակից ՀՀ Արտաքին գործերի նախարար
Էդվարդ Նալբանդյան

Հանձնաժողովի նախագահ  Արմեն Ռուստամյան