09.11.2007

Քաղվածք N 10 արձանագրությունից

                                                                                   
                                                                                                                    09.11.2007թ.

       ժամը  11.00

                                                                                                                               334 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

 

Քվեարկության արդյունքներով.

1.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման            2-րդ նստաշրջանի եւ նոյեմբերի 12-15-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների նախագծերը.

1) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008թ. գործունեության ծրագիր  (ՀՀ հանրային ծառ. կարգավորող հանձնաժողով) 26.09.2007թ.

Հիմնական զեկուցող` Ռ.Նազարյան

2) ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  2008թ. տարեկան գործունեության ծրագիր (ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) 22.10.2007թ.

Հիմնական զեկուցող` Ա.Շահնազարյան

3) «Կ-129 » «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)   19.09.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Մանուկյան

հարակից զեկուցող` Ա .Նռանյան

4) «Կ-166» «Երկաթուղային տրանսպորտի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)   06.11.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Մանուկյան

հարակից զեկուցող` Ա.Նռանյան

2.  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում չներկայացնել դրական  եզրակացություն հետեւյալ օրենքի նախագծի վերաբերյալ.

1) «Պ-122»  «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  (ԱԺ պատգամավոր Ա.Մարտիրոսյան) 12.09.2007թ.

3. Հետեւյալ   օրենքների նախագծերի   քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելն հետաձգել.

1) «Պ-018» «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյան) 29.06.2007թ. – մինչեւ 30 օրով

2) «Պ-006»  «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշում (ԱԺ պատգամավոր Վ.Դալլաքյան) 20.06.2007թ. – մինչեւ 30 օրով

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                           Վ.ԱՅՎԱԶՅԱՆ