30.11.2007

Քաղվածք 7


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

ա)  ՕՆ-155, 22 հոկտեմբերի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

2.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 3-6-ի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը եւ համաձայն ԱԺ կանոնակարգի 63-րդ հոդվածի 2-րդ մասի քննարկել երկու ընթերցմամբ, ինչպես նաեւ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգի 67-րդ հոդվածի 5-րդ կետը՝ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել օրենքի նախագծի 1-ին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում

ա) ՕՆ-135, 02 հոկտեմբերի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

3. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը  մինչեւ 60 օրով

ա)  ՕՆ-21, 12 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա.Բաղդասարյանի, Մ.Շահգելդյանի, Հ.Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

բ) ՕՆ-27, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ.Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

գ) ՕՆ-28, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ.Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

դ) ՕՆ-46, 23 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա. Բաղդասարյանի, Մ.Շահգելդյանի, Հ.Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

ե) ՕՆ-45, 23 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ.Բիշարյանի, Ա.Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ուսուցչի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը