25.04.2008

Քաղվածք 12


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի  թիվ 12(12) արձանագրությունից 

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝ 

Քվեարկության արդյունքներով՝ 

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի ապրիլի 28-30-ի նիստերի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը. 

ա) ՕՆ-100, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  (երկրորդ ընթերցում) -  զեկուցող՝  Ա. Գրիգորյան, հարակից զեկուցող՝ Ռ. Պետրոսյան 

բ) ՕՆ-135, 02 հոկտեմբերի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում) - զեկուցող՝ Լ. Մկրտչյան, հարակից զեկուցող՝ Ռ. Պետրոսյան

 2. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը մինչեւ 60 օրով 

ա)  ՕՆ-170, 18 մարտի 2008թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 

բ) ՕՆ-79, 23 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը