28.09.2007

Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից


312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  2-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 1-4 հոկտեմբերի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1)   Ն-1122-16.03.2007-ԱՀ-011/0 2006թ. փետրվարի 7-ին Բրուսելում եւ 2006թ. ապրիլի 3-ին Երեւանում ստորագրված` ՀՀ եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ շրջանակային համաձայնագիր
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող    ՀՀ Ֆինանսների եւ էնոնոմիկայի նախարարության
փոխնախարար Դավիթ Ավետիսյան
հարակից զեկուցող Շիրակ Թորոսյան

2) Ն-123-12.09.2007-ԱՀ-011/0  1998 թվականի հունիսի 18-ին ստորագրված  «Աղետի մեղմացման եւ օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին» Տամպերեի կոնվենցիա
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող ՀՀ Տրանսպորտի  եւ կապի  նախարարություն
նախարար Անդրանիկ Մանուկյան
 
հարակից  զեկուցող Շիրակ Թորսյան

3)  Ն-124-12.09.2007-ԱՀ-011/0   2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիր
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող ՀՀ Արդարադատության  նախարարություն      
նախարար Գեւորգ Դանիելյան
 
հարակից զեկուցող Շիրակ Թորսյան

4)  Ն-125-12.09.2007-ԱՀ-011/0  2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանարպետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող ՀՀ Արդարադատության  նախարարություն      
նախարար Գեւորգ Դանիելյան
 
հարակից զեկուցող Շիրակ Թորսյան

5)  Ն-1121-16.03.2007-ԱՀ-011/0   2006թ. հոկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ գեոդեզիայի, քարտեզագրման, երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող    ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի    
կադաստրի պետական կոմիտեի
նախագահ Մանուկ Վարդանյան
 
հարակից զեկուցող Շիրակ Թորսյան

6)  Ն-1157-25.05.2007-ԱՀ-011/0 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ առեւտրատնտեսական կապերի եւ գիտատեխնիկական համագործակցության մասին» 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրություն»
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող            ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն
նախարար  Ներսես Երիցյան
 
հարակից  զեկուցող Էռնեստ Սողոմոնյան

7)  Ն-1158-25.05.2007-ԱՀ-011/0 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն»
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող           ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն
նախարար  Ներսես Երիցյան
 
հարակից զեկուցող Էռնեստ Սողոմոնյան

8)  Ն-1096-12.02.2007-ԱՀ-011/0 2006 թվականի փետրվարի 8-ին Ստոկհոլմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող         ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն
նախարար  Ներսես Երիցյան
 
հարակից  զեկուցող Էռնեստ Սողոմոնյան

9)  Ն-1130-22.03.2007-ԱՀ-011/0 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` 
հիմնական զեկուցող         ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն
նախարար  Ներսես Երիցյան
 
հարակից զեկուցող   Էռնեստ Սողոմոնյան

10)  Ն-1143-12.04.2007-ԱՀ-011/0 Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին» 1998 թվականի ապրիլի 23-ի համաձայնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ Նախագահի առաջարկ
 
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող    ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն              
նախարար  Ներսես Երիցյան
 
հարակից զեկուցող Էռնեստ Սողոմոնյան

 
 
Հանձնաժողովի նախագահ     Արմեն Ռուստամյան