19.10.2007

Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից
312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  2-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 22-25 հոկտեմբերի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1)   Ն-1154-25.05.2007-ԱՀ-011/0  2006 թվականի հունիսի 9-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակեպության միջեւ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրություն

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Արտաքին գործերի  նախարարության փոխնախարար Գեղամ Ղարիբջանյան
հարակից  Ստյոպա Սաֆարյան

2) Ն-1151-15.05.2007-ԱՀ-011/0  2006 թվականի նոյեմբերի 16-ին Բեռլինում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու եւ տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին) համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Արտաքին գործերի  նախարարության փոխնախարար Գեղամ Ղարիբջանյան
հարակից Ստյոպա Սաֆարյան

3)  Ն-1129-22.03.2007-ԱՀ-011/0   2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Արտաքին գործերի  նախարարության փոխնախարար Գեղամ Ղարիբջանյան
հարակից Ստյոպա Սաֆարյան

4)  Ն-1097-12.02.2007-ԱՀ-011/0 1953 թվականի մարտի 31-ին Նյու-Յորքում ստորագրված «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիա

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Արտաքին գործերի  նախարարության փոխնախարար Գեղամ Ղարիբջանյան
հարակից Էռնեստ Սողոմանյան

2. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի քննարկումը.

Պ-088-28.08.2007-ԱՀ-010/0 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին

Հեղինակ` Րաֆֆի Հովհաննիսյան . /28.08.2007/, մինչեւ 90 օր ,
 

Հանձնաժողովի նախագահ` Արմեն Ռուստամյան