14.03.2008

Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից
312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 2-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 17-20 մարտի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-216-01.02.2008-ԱՀ-011/0 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված  «Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյան
հարակից` Շիրակ Թորոսյան

2) Ն-215-01.02.2008-ԱՀ-011/0 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա /կից հայտարարություններով

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան
հարակից` Շիրակ Թորոսյան

3) Ն-230-12.03.2008-ԱՀ-011/0 1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված «Միջազգային ցուցահանդեսի մասին» կոնվենցիա

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյան
հարակից` Շիրակ Թորոսյան

4) Ն-218-04.02.2008-ԱՀ-011/0 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մասնագետների մասնագիտական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան
հարակից` Ստյոպա Սաֆարյան

5) Ն-231-12.03.2008-ԱՀ,ՖՎ-011/0 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի ֆինանսավորման մասին» համաձայնագիր

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյան
հարակից` Լյովա Խաչատրյան

2. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի քննարկումը.

1) Պ-088-28.08.2007-ԱՀ-010/0, ՀՀ օրենքի նախագիծ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» մինչեւ 30 օրով:

Զեկուցող`  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյան

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյան