16.05.2008

Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից
312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  2-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 19-22 մայիսի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

Ն-264-08.05.2008-ԱՀ-011/0 2007 թվականի դեկտեմբերի 19-ին եւ 2008 թվականի հունվարի 21-ին  ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թվականի սեպտեմբերի 3-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին»  արձանագրություն:

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ պաշտպանության նախարարՍեյրան Օհանյան
հարակից` Արմեն Ռուստամյան

Հանձնաժողովի նախագահ`    Արմեն Ռուստամյան