Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքումփոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքումփոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ը:

Օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 1 հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 114 հոդվածը լրացնել երրորդ մասով. «3. Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով …»: Նախագծի հիշյալ դրույթից հետեւում է, որ պետք է ստեղծվի եւ գործի նոր անկախ հանձնաժողով, որի կազմավորման եւ գործունեության կարգը պետք է սահմանվի ՀՀ նախագահի հրամանագրով:

Նշված անկախ հանձնաժողովին առնչվող Նախագծով առաջարկվող փոփոխությունից դուրս են մնացել ստորեւ շարադրված մի շարք հարցերի կարգավորում, որոնք օրենքի կարգավորման անհրաժեշտություն ունեն, այն է`

1/ Հանձնաժողովի իրավական կարգավիճակը

2/ Հանձնաժողովի գործունեության սկզբունքները

3/Հանձնաժողովի լիազորությունները

4/ Հանձնաժողովի ֆինանսավորման աղբյուրները

5/ Հանձնաժողովի անդամների թիվը եւ նրանց աշխատելու հիմունքները

6/ Հանձնաժողովի գործելու ժամանակահատվածը եւ այլն:

2. Նախագծի 2 հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 115 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ մասի համաձայն. « … 4. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումներն օրենսդրությանը հակասելու հիմքով կարող են բողոքարկվել դատական կարգով։ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ։»: Նշված դրույթով լրացուցիչ արգելք է դրված պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի եւ անկախ հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկելու դեմ:

Մեր կարծիքով, նման լրացուցիչ արգելք սահմանելը վիճահարույց է, քանի որ դրանով կարող է սահմանափակվել մարդու եւ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքները (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 հոդված):

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքումփոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չունենք:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Հ. Իսրաելյան