ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի, Ալեքսան Կարապետյանի, Մկրտիչ Մինասյանի, Գրիգոր Հարությունյանի, Սամվել Նիկոյանի, Մնացական Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք) 1 հոդվածի 1-ին կետից հանել «3 հոդվածի» բառերը: Առաջարկվող փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կատարված փոփոխությունից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախկին 3 հոդվածի բովանդակությունը ներկայումս շարադրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4 հոդվածում, ուստի, առաջարկում ենք Նախագծի 1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-284), այսուհետ` օրենսգրքի 1 հոդվածի 1-ին կետի «3-րդ հոդվածի» բառերը փոխարինել «4 հոդվածի» բառերով»:

2. Նախագծի 2 հոդվածի առաջին նախադասության համաձայն Օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող» բառերով:

Նկատի ունենալով, որ նշված տեսքով շարադրման ժամանակ արդեն իսկ փոփոխությունը վերաբերում է նաեւ Օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությանը,ուստի, Նախագծի 2 հոդվածի 2-րդ նախադասության անհրաժեշտությունը վերանում է, այլապես կստացվի, որ միեւնույն փոփոխությունը կատարվում է երկու անգամ:

3. Նախագծի 4 հոդվածի 2-րդ պարբերության շարադրանքից պարզ չէ, թե արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ընտրողների գրանցամատյանը վարող մարմինն ընտրողների ընդհանուր թիվը պետք է հրապարակեն առանձին, թե համատեղ ակտի տեսքով:

4. Նախագծի 4 հոդվածի վերջին պարբերությունից պարզ է դառնում, որ Օրենսգրքի 7 հոդվածի 8-րդ կետն ամբողջությամբ վերախմբագրման անհրաժեշտություն չունի, ուստի, առաջարկում ենք Օրենսգրքի հիշյալ կետի «միջոցով» բառը փոխարինել «միջոցով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից» բառերով:

5. Նախագծի 5 հոդվածի «մասով» բառն անհրաժեշտ է փոխարինել «պարբերությամբ» բառով:

6. Նախագծի 6 հոդվածի վերջին պարբերությամբ առաջարկվում է «զորամասի տարածքից դուրս բնակվող» բառերը փոխարինել «զորամասի տարածքից դուրս հաշվառված» բառերով: Կարծում ենք, որ զորամասի տարածքում զինծառայողները կարող են ոչ թե հաշվառվել, այլ բնակվել, հետեւաբար, Օրենսգրքի ներկայիս խմբագրությունն ավելի ընդունելի է:

7. Նախագծի 3 հոդվածով առաջարկվում է ընտրողի համար քվեարակության գաղտնիությունը սահմանել որպես պարտականություն: Հիշատակված փոփոխության ընդունման դեպքում կստանանք, որ «exit pool!» գաղափարի կիրառումն անհնար կլինի, քանի որ ընտրողն այդ դեպքում իրավասու չի հայտնել, թե որ թեկնածուի օգտին է քվեարկել, այլապես ընտրողը կենթարկվի պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով` քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը:

Անհրաժեշտ է կոնկրետացնել ընտրության գաղտնիությունը որպես պարտականություն սահմանելուժամանակահատվածը ընտրական գործընթացում:

8. Նախագծի 7 հոդվածի 1-ին պարբերությամբ Օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում առաջարկվում է փոփոխություն, որի դեպքում բաց է մնում ընդհանրապես հաշվառում չունեցող ընտրողների համար նախատեսված առանձին սյունյակի լրացման խնդիրը:

9. Նախագծի 9 հոդվածով Օրենսգրքի 13 հոդվածի 3-րդ կետում առաջարկվող փոփոխությունը, կարծում ենք, որ պետք է վերաբերի քաղաքացիներին եւ կուսակցություններին, սակայն, մեր կարծիքով, անհրաժեշտ է նման իրավունք վերապահել նաեւ ընտրական իրավունք ունեցող այլ անձանց, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններին:

10. Նախագծի 10 հոդվածով առաջարկվող փոփոխության արդյունքում կստացվի, որ կուսակցությունն իրավունք ունի «իրեն` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մասին դիմում ներկայացնելու համայնքի ղեկավարին …»:

Մինչդեռ կուսակցությունը կարող է դիմել ընտրողների ցուցակում ոչ թե իրեն, այլ ընտրողներին վերաբերող անճշտությունները վերացնելու խնդրով:

Հետեւաբար, Նախագծով առաջարկվող վերոհիշյալ փոփոխությունն ամբողջական եւ կիրառելի դարձնելու համար անհրաժեշտ է նաեւ Օրենսգրքի 14 հոդվածի 1-ին կետի «իրեն» բառը հանել:

11. Նախագծի 11 հոդվածով Օրենսգրքի 15 հոդվածի 6-րդ կետում առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում ընտրատեղամասերում ընտրողների թիվ կսահմանվի 1.600 ընտրող: Մինչդեռ Նախագծի 33 հոդվածի առաջին տարբերակում նշվում է, որ տեսանկարահանվել կարող են 2.000 եւ 2.000-ից ավելի ընտրողներ ունեցող ընտրական տեղամասեր: Բացի այդ, հոդվածի նման շարադրանքից պարզ չէ, թե 2.000 կամ ավելի ընտրող ունենալը վերաբերում է գյուղական համայնքին, թե ընտրական տեղամասին: Ուստի, առաջարկում ենք հիշատակված փոփոխությունը հստակեցնել:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 7 հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել նոր 1541 հոդվածով, որի 2-րդ մասով նախատեսվում է հանցակազմի որակյալ հանգամանք դարձնել խոշոր չափերը : Սակայն Նախագծով տրված չէ, թե ինչ չափանիշով է որոշվելու տվյալ հանցակազմի համար խոշոր չափերը:

Առաջարկում ենք քննարկել նաեւ նշված հոդվածում որպես հանցակազմի որակյալ հատկանիշ ներառելու հանցագործության կատարումը կազմակերպված խմբի կողմից կատարելու հարցը:

2. Նախագծի 9 հոդվածում բաց են թողնված «օրենսգիրքը լրացնել նոր 1541 հոդվածով հիշյալ բովանդակությամբ» բառերը: Միաժամանակ, նշված հոդվածով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանելընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելու կամ կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելու համար: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 36 հոդվածի համաձայն. «31 . Քվեարկության ծրարների կնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովին տրվում է դրոշմակնիք, որը պետք է ունենա քառանիշ համար:»:

Ելնելով վերոգրյալից, կարծում ենք, որ անհրաժեշտ է քրեական պատասխանատվության սահմանել նաեւ դրոշմակնիքի չվերադարձման կամ պահպանման սահմանված կարգը խախտելու համար:

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 7-11 հոդվածները միավորել մեկ հոդվածում հետեւյալ բովանդակությամբ. «Օրենսգիրքը լրացնել նոր 1541 -1545 հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.»:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բովանդակությունից բխում է, որ առաջին հերթին քրեականացվում են այն արարքները, որոնք ուղղված են ընտրակաշառք տալուն կամ ստանալուն կամ կարող են ուղղորդել այդ արարքները:

Այս համատեքստում բաց է մնացել հետեւյալ բազային նշանակություն ունեցող արարքը` այն է. քաղաքական կուսակցությունների (միավորումների) անօրինական ֆինանսավորումը, որի հենքի վրա կարող են իրականացվել Նախագծով ներկայացված արարքների գերակշռող մասը:

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա է հետեւյալ առաջարկությունը:

Նախագծի 3 հոդվածով առաջարկվող լրացման ընդուման դեպքում ստացվելու է այնպես, որ եթե կուսակցությունն ընտրություններին հանդես է գալիս միայնակ, ապա ենթակա է լուծարման, եթե իրար հաջորդած ցանակացած երկու ընտրություններից յուրաքանաչյուրում ստացել է երկու տոկոսից պակաս ձայն: Մինչդեռ եթե նույն կուսակցությունը դաշինքի կազմում մասնակցել է միայն մեկ ընտրության, եւ դաշինքը չի հավաքել 4 տոկոսից ավելի ձայներ, ապա կուսակցությունը նույն պես ենթակա է լուծարման:Կարծում ենք, որ խոսքն այստեղ պետք է լինի այն դեպքի մասին, երբ կուսակցությւոնը դաշինքի կազմում ՀՀ Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններից յուրաքանչյուրում ստացել է 4 տոկոսից պակաս ձայն կամ երբ երկու իրար հաջորդող ընտրություններիցմեկում առանձին է հանդես եկել, եւ ստացել երկու տոկոսից պակաս ձայն, իսկ մյուսում դաշինքի կազմում է հանդես եկել, եւ դաշինքը ստացել է 4 տոկոսից պակաս ձայն:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Հ. Իսրաելյան
Պ. Թոխյան