ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

դեկտեմբերի 2006թ.

N --------------

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

պարոն Հ ՔՈԹԱՆՅԱՆԻՆ

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1047-15.12.2006-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով 2006 թվականի դեկտեմբերի 15-ին թիվ 012-8063 գրությամբ ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 25-ի արտահերթ նիստի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերի շարքում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է, ուստի վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:

Խնդրում եմ Ձեր հանձնարարությունը:

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                               Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ