ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

հունվարի 2007թ.

N --------------

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

պարոն Հ ՔՈԹԱՆՅԱՆԻՆ

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

« Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1048-18.12.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով 2006 թվականի դեկտեմբերի 16-ին թիվ 012-8078 գրությամբ ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել « Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ ը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 25-ի արտահերթ նիստի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերի շարքում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է, ուստի վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:

Խնդրում եմ Ձեր հանձնարարությունը:

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ