Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-048-26.07.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Հայտնում ենք, որ 2007 թվականի հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված (հեղինակ` ՀՀ կառավարություն) նույնանուն եւ նույնաբովանդակ օրենքի նախագծի (Կ-1065-18.01.2007-ՖՎ-010/0 փաստաթղթային կոդով) վերաբերյալ Վարչության կողմից 2007 թվականի փետրվարի 14-ին ներկայացվել է եզրակացություն:

Վերոհիշյալ եզրակացությունը կցվում է:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Ա. Գալստյան