Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Քաղաքացիական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-654-30.06.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելումասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2.Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում: Այն համահունչ է Աշխատանքի միջազգային կազմակերպության 1978 թվականի «Պետական ծառայության բնագավառում աշխատանքային հարաբերությունների մասին» կոնվենցիայի նախաբանի 4-րդ պարբերությանը եւ 4-րդ հոդված 2-րդ մասի «բ)» կետին:

3.Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին:

4.«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության եւ 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «դեկտեմբերի 27-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 4-ի» բառերով, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման օր է համարվում ոչ թե դեկտեմբերի 27-ը, այլ`դեկտեմբերի 4-ը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններչկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`Մ. Հակոբյան

Ա. Քոչարյան