ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին»օրենքների նախագծերի վերաբերյալ (փաստաթղթային կոդը` Կ-422-19.11.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/0)

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (փաստաթղթային կոդը` Կ-422-19.11.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/0) քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում է «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախկինում ՀՀ կառավարության կողմից ներկայացվել էր օրենքների նախագծերի փաթեթ, որը ներառում էր «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքի նախագիծը եւ դրա հետ մեկտեղ 6 օրենքների նախագծեր (նախագծի փաստաթղթային կոդը` Կ-345-06.08.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/0):

Հիշյալ փաթեթի վերաբերյալ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության կողմից համապատասխան եզրակացություն էր ներկայացվել ԱԺ գլխադասային հանձնաժողովներին 2004 թ. սեպտեմբերի 2-ին, թիվ 110:

Նախագծերի նոր փաթեթում հաշվի են առնվել Վարչության կողմից արված դիտողությունների եւ առաջարկություների գերակշռող մասը, ներառյալ` հայեցակարգային, կառուցվածքահամակարգային, բովանդակային եւ այլ առաջարկությունները:

Օրենքների նախագծերի նոր փաթեթը ներառում է թվով 15 նախագծեր եւ, հիմնականում, ապահովում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարիոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման հնարավորությունը:

Վարչության կողմից ներկայացված առանձին դիտողությունները եւ առաջարկությունները քննարկումներից հետո չեն ներառվել օրենքների նախագծերի փաթեթում: Դրանք վերաբերում են ՀՀ Կենտրոնական բանկի խնդիրներին եւ գործառույթներին (տես` թիվ 110 եզրակացության II հատվածի 7-րդ կետը եւ դրան առնչվող 9-րդ կետը), օրենքի նախագծի 6 հոդվածի 3-րդ մասում օգտագործված «հանցակազմի հատկանիշների առկայությունը» արտահայտությանը (տես` թիվ 110 եզրակացության II հատվածի 7-րդ կետը եւ դրան առնչվող 11-րդ կետը), օրենքի ընդունման կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքում բռնագրավմանը վերաբերող դրույթների վերանայմանը (տես` թիվ 110 եզրակացության IV հատվածի առաջին եւ երրորդ կետերը): Հիշյալ խնդիրները կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Երեմյան
Ս.Յուզբաշյան