ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Աժ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Օրենքների նախագծերի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողուությունները եւ առաջարկությունները:

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3 հոդվածով առաջարկվում է սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտների ցանկում ավելացնել նաեւ քաղաքացիա-իրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտները: Գտնում ենք, որ քաղաքացիա-իրավական պայմանագրերից ստացվող եկամուտները չեն կարող դիտարկվել որպես սոցիալական վճարումների օբյեկտ, քանի որ քաղաքացիա-իրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների համար աշխատանքային ստաժ չի հաշվարկվում, հետեւաբար բացակայում է կապը ստացված եկամտի, կատարված սոցիալական ապահովագրման վճարի ու հետագայում ստացվող կենբսաթոշակի միջեւ, ինչեւ չի կարող խրախուսել մասնակցությունը պարտադիր կենսաթոշակային համակարգին եւ ընդհակառակը խրախուսում է ստվերայնությունը:Նշված խնդիրը կարելի է լուծել միայն անհատականացված կենսաթոշակային համակարգին անցնելուցհետո, որի դեպքում կենսաթոշակի չափը ուղղակի կախվածության մեջ կդրվի ստացված աշխատավարձից եւ կատարված սոցիալական վճարումներից, ինչպես նաեւ աշխատանքային ստաժի հաշվարկման խնդիրը լուծելուց հետո:

Բացի այդ ներկա տեսքով վերոհիշյալ դրույթը ընդունվելու դեպքում կկանգնեն եւս մեկ խնդրի առաջ. այժմ գործում է պարտադիր սոցիալական վճարների եռաստիճան պրոգրեսիվ-ռեգրեսիվ համակարգը, համաձայն որի գործատուն ամսեկան վճարում է5000+15% (20 000-100 000 աշխատավարձի դեպքում) + 5 % (100 000-ից բարձր աշխատավարձի դեպքում), իսկ վարձու աշխատողը աշխատավարձի 3 %: Քաղաքացիա-իրավական պայմանագրերի դեպքում վճարումը կատարվում է հիմնականում կամ կանխավճարային տեսքով կամ աշխատանքը ավարտելուց (ծառայությունը մատուցելուց հետո) կամ այս երկու սկզբունքների համադրմամբ, բայց քիչ դեպքերում` ամսական կտրվածքով: Հետեւաբար, անհրաժեշտ է նաեւ համապատասխան փոփոխություններ մտցնել նշված համակարգում` կապված եկամուտները ոչ ամսեկան կտրվածքով ստանալու եւ հետեւաբար վճարումները ոչ ամսեկան կտրվածքով վճարելուառանձնահատկությունների հետ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա.Սարգսյան