ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-385-3.10.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.        Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.        Նախագծով առաջարկվում է ամրագրել նոր ողջամիտ ժամկետ`  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեւավորելու համար (2019 թվականի մարտի 30-ը), պայմանավորված այն հանգամանքով, որ օրենքով նախատեսված ժամկետում (2018 թվականի սեպտեմբերի 30-ը) անհնար է իրականացնել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեւավորման գործառույթները:

      Նախագիծը տնտեսագիտական առումով հիմնախնդիր չի առաջացնում:

      Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                               Մ. Դալլաքյան    

08.10.2018թ.