ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-407-26.10.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

          1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

          2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված  «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրը, որը կնպաստի մշակույթի բնագավառում երկու երկրների մշակույթների եւ ժողովուրդների առավել լավ ճանաչմանն ու ընկալմանը, արվեստի եւ մշակույթի ճանաչմանը` փոխադարձ այցելությունների միջոցով, պատմության եւ մշակույթի վերաբերյալ գրքերի, հրապարակումների, մատենագիտական նյութերի եւ տեսալսողական ռեսուրսների փոխանակմանը, երկու երկրների գրադարանների միջեւ ուղիղ համագործակցությանը: Կողմերը կզարգացնեն համագործակցությունը երաժշտական բնագավառում, կատարողական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի եւ այլ բնագավառներում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                              Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

29.10.2018թ.