ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-19-25.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 


 
 

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված 2018 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.   Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ ԱԺ աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.  Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որի արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: 

Համաձայնագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության եւ փոխշահավետության հիման վրա ստեղծել կայուն, արդարացի, բարենպաստ եւ թափանցիկ պայմաններ` երկու երկրների ներդրողների համար:

Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն, ինչպես նաեւ արդար եւ հավասար ռեժիմ` միջազգային իրավունքին համապատասխան:
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի պետ`                          Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

28.02.2019թ.