ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20-25.02.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 


ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016թ. հոկտեմբերի 15-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը, որը հնարավորություն է ստեղծում կարգավորվող նյութերի ցանկում ավելացնել հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ): Կիգալիի ուղղումը նախատեսում է ՀՖԱ-ների գործածման փուլային կրճատում, որի միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն. տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումները, ինչը կօգնի մինչեւ 2100թ. ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ  բարձրացումը նվազեցնել մինչեւ 0.5 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը: Համաձայնագրով դոնոր երկրները համաձայնություն են ձեռք բերել ՀՖԱ-ների գործածման կրճատման ֆինանսավորման անհրաժեշտության հարցում, եւ Հայաստանի Հանրապետության կողմից այս համաձայնագրի վավերացումը կարեւոր է ոչ միայն բնապահպանական տեսակետից, այլեւ կնպաստի վերը նշված ֆինանսական մեխանիզմների շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                         Մ. Դալլաքյան 

28.02.2019թ.