ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-24-26.02.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

 ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

        
 1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

 2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված  «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրը, որով Հայաստանի Հնարապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է հետեւյալ պարտականությունները.

ա) աջակցել երկու երկրների արվեստի եւ մշակույթի ճանաչմանը` փոխադարձ այցելությունների եւ մշակութային փոխանակման ծրագրերի միջոցով,

բ) նպաստել պատմության եւ մշակույթի վերաբերյալ գրքերի, հրապարակումների, մասնագիտական նյութերի եւ տեսալսողական ռեսուրսների փոխանակմանը, երկու երկրների գրադարանների միջեւ ուղիղ համագործակցությանը,

գ) զարգացնել համագործակցությունը երաժշտության բնագավառում, կատարողական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի եւ այլ բնագավառներում,

դ) նպաստել հայկական եւ մալթյան շահագրգիռ հաստատությունների եւ կառույցների միջեւ ուղիղ համագործակցությանը` հնագիտության, թանգարանային կառավարման եւ հուշարձանների կոնսերվացման (ամրակայման), պաշտպանության եւ պահպանման ոլորտներում, 

ե) կինոարվեստի ոլորտում աջակցել արվեստագետների եւ փորձագետների մասնակցությանը երկու երկրներում կազմակերպվող միջազգային կինոփառատոններին, ֆիլմերի ցուցադրություններին եւ մշակութային կինոմիջոցառումներին՝ միջոցառումների կազմակերպման կանոնների համաձայն, ինչպես նաեւ մասնագիտացված հաստատությունների, դպրոցների, ասոցիացիաների եւ կինոպահոցների միջեւ ուղիղ համագործակցությանը,

զ) ապահովել մտավոր սեփականության իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանությունը՝ իրենց պետությունների օրենսդրության եւ միջազգային այն պայմանագրերի դրույթների համաձայն, որոնց կողմ են հանդիսանում երկու պետությունները,

է) աջակցել արվեստի եւ մշակույթի բնագավառների դասախոսների, մասնագետների, գիտնականների եւ փորձագետների փոխանակմանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                     Ա. Հարությունյան

28.02.2019թ.