ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինային Հանրապետության կառավարության միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-61-19.03.2019-ԱՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված 2014 թվականի հուլիսի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինային Հանրապետության կառավարության միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ ԱԺ աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով հնարավորություն է ընձեռնվում կողմերից մեկի պետության քաղաքացիներին, իրենց քաղաքացիության պետության սովորական վավերական անձնագրերով մուտք գործել, դուրս գալ, տարանցել եւ մնալ մյուս կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի եւ մնալ առավելագույնը իննսուն օր ժամկետով` պայմանով, որ չի իրականացվելու վարձատրվող գործունեություն: 

Համաձայնագրի նպատակն է հեշտացնել փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը երկու պետությունների երիտասարդներին, ովքեր մտադիր են մուտք գործել եւ մնալ կողմերի պետությունների տարածքներում արձակուրդի կամ զբոսաշրջության նպատակով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի պետ`                          Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

08.04.2019թ.