ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-69-25.03.2019-ԳԿ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 


 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ս. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.     Նախագծով առաջարկվում է հասարակական կամ պետական կարիքների համար Գիտությունների Ազգային Ակադեմիային ամրակցված գույքի օտարումն իրականացնել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում եւ բացառապես օրենքով:

Նախագիծը տնտեսագիտական առումով հիմնախնդիրներ չի առաջացնում: 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                              Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

09.04.2019թ.