ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-72-26.03.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-721-26.03.2019-ՏՏԳԲ -011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վ. Կարապետյանի, Մ. Ասատրյանի եւ Ն. Մկրտչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.   Ներկայացված Նախագծերի փաթեթով հնարավորություն կնձեռնվի համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի դնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:  

Նախագծերի փաթեթը տնտեսագիտական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                         Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

15.04.2019թ.