ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-87-03.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բ. Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.          Նախագիծը համապատասխանում է "Ազգային ժողովի կանոնակարգ" Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.          Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամի չափով՝ ներկայումս գործող 58.35 մլն դրամի փոխարեն` փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի բարելավման նպատակով: Միաժամանակ, առաջարկվում է նաեւ նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը՝ այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով՝ իրացման շրջանառության 6 տոկոս՝ հանած 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝                    Գ. Սաֆարյան 

09.04.2019թ.