ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ-134-13.05.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ




Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.                        Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.                         Նախագծով նախատեսվում է ավելացնել ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդի չափը, այն սահմանելով դրամային ավանդների համար քսան, իսկ արտարժութային ավանդների համար՝ տաս միլիոն դրամի չափով (ներկայումս գործող տաս եւ հինգ միլիոն դրամի փոխարեն):  Առաջարկվող փոփոխությունը, մեր կարծիքով, կնպաստի ֆիզիկական անձանց կողմից ներդրվող ավանդների եւ դրանով իսկ՝ բանկերի կողմից ներգրավվող դրամական միջոցների եւ վարկավորման ծավալների ավելացմանը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
 
 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության տնտեսական

փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝                      Գ. Սաֆարյան

24.05.2019թ.