ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ-145-22.05.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ս. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.                             Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.                             Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ ջրային օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «կասեցվում է» բառից հետո ավելացնել «առավելագույնը մեկ ամիս ժամկետով» բառերը:

Առաջարկվող լրացումը, ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորումի, թույլ կտա ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը դարձնել ավելի թափանցիկ եւ հաշվետվողական, կապահովվի իրավական որոշակիություն եւ կանխատեսելիություն, ավելի բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայր:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                             Ա. Հարությունյան

03.06.2019թ.