ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-154-23.05.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2րդ կետերը, ինչի արդյունքում կդադարեն գործել հիպոտեկային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման արտոնությունից օգտվելու համար նախատեսված սահմանափակումները: Գործող օրենսդրության համաձայն, հիշյալ արտոնությունը չի գործում, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը, իսկ վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը:

3. Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնա՟կելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կող՟մից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումար՟ները եկա՟մտային հարկի գումարների հաշ՟վին վերա՟դարձնելու հնարավորության սահ՟մա՟նումը, ի սկզբանե, նպատակ է ունեցել նպաստել հանրապետությունում շինարարության ոլորտի խթանմանը: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է պարտադիր կերպով ,անմիջական կառուցապատողիցե ձեռք բերելու պահանջի սահմանումը: Հետագայում, բացի նշված տնտեսական նպատակից, համակարգին տրվել է նաեւ որոշակի սոցիալական ուղղվածություն, ինչի համար սահմանվել են դրանից օգտվելու մի քանի պայմաններ՝ կապված բնա՟կա՟րանի կամ անհատական բնակելի տան առավելագույն գնի, փոխհատուցվող եկամտային հարկի առավելագույն գումարների եւ համակարգից ընդա՟մենը մեկ անգամ օգտվելու իրա՟վունքի հետ: Այսինքն, նպատակը եղել է այն, որ եկամտային հարկի վերադարձից օգտվեն մինչեւ որոշակի գումարը չգերազանցող արժողությամբ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերող ֆիզիկական անձինք՝ դրանով իսկ փորձելով համակարգից օգտվողների շրջանակում ընդգրկել առավելապես սոցիալական պայմանների բարելավման կարիք ունեցող անձանց: Ի դեպ, այս մոտեցումը վերահաստատվել է նաեւ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ գտնվող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Խ-091-04.04.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից ներկայացված առաջարկությամբ, համաձայն որի «եկամտային հարկի վերա՟դարձ՟՟ման համա՟կարգի ներ՟դրումը նպա՟տակ է ունեցել բնա՟կա՟րանների եւ անհատական բնա՟կելի տների նկատ՟մամբ պահան՟ջարկի աճի հաշ՟՟վին նպաս՟տել տնտեսության շինա՟րա՟րու՟թյան ոլորտի աշխու՟ժաց՟մանը:…»: Հետեւաբար, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնա՟կելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կող՟մից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումար՟ները եկա՟մտային հարկի գումարների հաշ՟վին վերա՟դարձնելու համակարգը դիտարկում ենք միայն որպես շինարարության ոլորտի աշխուժացմանն ուղղված տնտեսական գործիք (ինչին հակված է նաեւ հեղինակների կարծիքը), ապա Նախագծով առաջարկվող մոտեցումն ընունելի է, քանի որ այն առավելապես ուղղված է տվյալ նպատակի իրականացմանը: Սակայն, եթե այն դիտարկում ենք որպես տնտեսական եւ սոցիալական նպատակների համախումբ (ինչը, մեր կարծիքով, առավել արդարացված է), ապա տրամաբանական չէ բարձր արժեք ունեցող բնակարան կամ անհատական տուն ձեռք բերող ֆիզիկական անձանց (ովքեր, ըստ էության, բարձր եկամուտներ ունեցող, հետեւաբար` նաեւ պետական աջակցության առավել քիչ կարիք ունեցող կամ ընդհանրապես չունեցող քաղաքացիներն են) հնարավորություն ընձեռել օգտվել այդ համակարգից՝ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն ստեղծելով պետական բյուջեի վրա եւ նպաստելով հարկային բեռի անհամաչափ բաշխմանը: Ուստի, կարծում ենք, ընտրությունն առաջին հերթին պետք է կատարվի տվյալ երեւույթի նպատակների միջեւ:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության 

տնտեսական փորձաքննության

բաժնի պետ `                                                               Գ. Կիրակոսյան 

10.06.2019թ.