ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե (փաստաթղթային կոդ՝ Խ-157-24.05.2019-ՏՏԳԲ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է սահմանել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գործակարգավարական նիստերի կազմակերպումը՝ որպես գործունեության ապահովման միջոց եւ գործող օրենքի 21-րդ հոդվածում նոր մասով ամրագրել Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերին ավագանու անդամի մասնակցությունը՝ որպես նրա վերահսկողական գործունեության երաշխիք:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                       Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

06.06.2019թ.