ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-193-17.06.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1931-17.06.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրման, վերագնահատման եւ ռացիոնալ կառավարման վերաբերյալ» ծրագրի, ինչպես նաեւ Ջրի ազգային ծրագրի եւ Ջրային օրենսգրքի դրույթների համապատասխանությունն ապահովելու պահանջից:

Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ջրային ոլորտի օրենսդրական դաշտի ներդաշնակեցմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ օրենքի կիրարկման ապահովմանը:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել իրավական ակտերի միջեւ հնարավոր անհամապատասխանության խնդիրը:

Նախագծերի փաթեթն ունի մշակվածության եւ հիմնավորվածության պատշաճ մակարդակ եւ տնտեսագիտական հիմնախնդիրեր չի պարունակում:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության

սոցիալական  փորձաքննության բաժնի պետ`        Ա Գալստյան

                                                                            

25.06.2019թ.