ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-206-24.06.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկը վերադարձվում է հարկ վճարողին: Նախագծով առաջարկվում է տվյալ արտոնությունը տարածել նաեւ  ծառայությունների մատուցման եւ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ, ինչն էլ կվերացնի այս հարցում առկա խտրական մոտեցումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 
 
 
 
 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության տնտեսական

փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝                        Գ. Սաֆարյան
 
 

11.07.2019թ.