ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-207-24.06.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են օրենսդրական մակարդակում ընդերքօգտագործման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման, պարզեցման, թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ ռիսկերից եւ չարաշահումներից խուսափելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում բոլոր սուբյեկտները՝ անկախ ընդերքօգտագործող կազմակերպություններում մասնակցության (բաժնեմաս) չափից, պարտավոր կլինեն ներկայացնել իրենց վերաբերյալ օրենքով սահմանված լիարժեք տեղեկատվությունը: 

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝                           Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

11.07.2019թ.