ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային  օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-253-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Հրանտ Մադաթյանի եւ Էդուարդ Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.      Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.      Նախագծով առաջարկվում է հստակեցնել, թե կոնկրետ ինչպիսի հատման եղանակներ պետք է նախատեսել անտառաշինական աշխատանքների պլանները կազմելիս՝ խստորեն պահպանելով եւ հիմք ընդունելով անտառների նպատակային նշանակությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՀՀ ԱԺ Աշխատակազմի 

Փորձագիտական եւ վերլուծական վարչության

Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ՝                                                  Մ. Դալլաքյան

23.08.2019թ.