ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-258-14.08.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանի, Դավիթ Մանուկյանի եւ Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.      Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.      Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր ծննդաբերությունից հետո պետական պատվերի շրջանակներում կանանց տրամադրել հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստ, որն իր մեջ կներառի մայրական կաթի որակի, Ca եւ D վիտամինների, արյան հետազոտությունների եւ կրծքի սոնոգրաֆիա կամ մամոգրաֆիա, որը ըստ Նախագծի հեղինակների, հնարավորություն կտա նախօրոք հայնաբերել եւ հնարավորինս կանխարգելել ծննդաբերությունից հետո առաջացող մի շարք առողջական խնդիրներ:

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել, որ այն կառաջացնի 2019 թվականի պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր, ուստի առաջարկում ենք, որ այս լրացումները ուժի մեջ մտնեն 2020 թվականի հունվարի 1-ից:


ՀՀ ԱԺ Աշխատակազմի 

Փորձագիտական եւ վերլուծական վարչության

Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ՝                                                Մ. Դալլաքյան

03.09.2019թ.