ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-782-13.05.2015-ՏՀ-010/0), «Արտոնագրային հարկի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7821-13.05.2015-ՏՀ-010/0), «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7822-13.05.2015-ՏՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7823-13.05.2015-ՏՀ-010/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7824-13.05.2015-ՏՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7825-13.05.2015-ՏՀ-010/0), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7826-13.05.2015-ՏՀ-010/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7827-13.05.2015-ՏՀ-010/0), «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7828-13.05.2015-ՏՀ-010/0), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7829-13.05.2015-ՏՀ-010/0), «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-78210-13.05.2015-ՏՀ-010/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-78211-13.05.2015-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-78212-13.05.2015-ՏՀ-010/0) եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-78213-13.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ 
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Ընդհանուր առմամբ Նախագծերի սույն փաթեթով նախատեսվում է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքից առանձնացնել դրա Հավելված 1-ով սահմանված` ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործունեության  տեսակներին վերաբերող մասերը եւ դրանց վերաբերյալ  ընդունել «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենք, որն առնչվում է մանր բիզնեսում գործունեության որոշ տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ սահմանվում է որպես տեղական բյուջե վճարվող հարկ: Ընդ որում, նշվածգործունեության տեսակների ցանկը չի փոխվում, սակայն  հանվում է ներկայումս գործող` շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա: Բացի այդ, նախատեսվում է նաեւ`

- էականորեն պարզեցնել ինչպես արտոնագրային վճարներ, այնպես էլ արտոնագրային հարկ վճարողների համար հաշվետվությունների համակարգը,

- արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար ձեռնարկատիրական արտոնագիրը պետք է տրամադրեն տեղական ինքնակառավարման մարմինները,

- թե արտոնագրային հարկ, թե արտոնագրային վճարներ վճարողների համար ձեռնարկատիրական արտոնագիրը վճարողի ցանկությամբ տրամադրել նաեւ մեկից-հինգ տարի ժամկետներով (ի լրումն ներկայումս գործող տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար Արտոնագրի ձեռքբերման տարբերակի)՝ համապատասխանաբար զեղչային համակարգի կիրառմամբ: Միաժամանակ անձը կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի չափն ավելանա,

- արտոնագրային վճարներ վճարողների համար հնարավորություն կստեղծվի արտոնագիր տրամադրելու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ նույն եղանակով հարկային մարմնից ստանալ արտոնագիրը,

- վերացնել արտոնագրային վճարներ վճարողների համար ներկայումս սահմանված` շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը եւ այլն:

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը միանգամայն կարող է ապահովել դրանով հետապնդվող նպատակների իրականացումը եւ խնդիրների լուծումը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                                      տնտեսագիտական վարչության պետ`                                                                          Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

26.05.2015թ.