ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» 
(փաստաթղթային կոդ՝ Պ-793-21.05.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Բաղդասարյանի, Գ. Մելիքյանի, Ռ. Մուրադյանի, Ռ. Սարգսյանի, Կ. Աճեմյանի, Հ. Գրիգորյանի, Կ. Բոթոյանի եւ Վ. Մկրտչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակահատվածի համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) շինությունների համար գույքահարկի գումարները մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած ֆիզիկական անձանց ազատել գույքահարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվա ժամանակահատվածի մասով հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շինությունների համար չվճարված գույքահարկի գծով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 0,1 մլն. Հայաստանի Հանրապետության դրամը: Այսինքն, Նախագիծը հետապնդում է բացառապես սոցիալական նպատակ եւ, ըստ հեղինակների, պայմանավորված է օտարերկրյա պետություններից մասնավոր տրանսֆերտների ծավալների զգալի կրճատմամբ, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ դրամի կտրուկ արժեզրկման հետեւանքով բնակչության դրամական եկամուտների մակարդակի անկմամբ եւ այլն, իսկ Նախագծով առաջարկվող կարգավորումներն էլ կարող են ապահովել դրված խնդիրների լուծումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
  
  

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 
տնտեսագիտական վարչության
տնտեսական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ`                                                                                   Գ. Սաֆարյան          

01.06.2015թ.