ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
                               
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-813-11.06.2015-ԳԲ-010/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8131-11.06.2015-ԳԲ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8132-11.06.2015-ԳԲ-010/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8133-11.06.2015-ԳԲ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8134-11.06.2015-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Ընդհանուր առմամբ Նախագծերի սույն փաթեթով նախատեսվում է հստակեցնել ջրային տնտեսության ոլորտում ամբողջական կարգավորում իրականացնելու համար ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին վերապահված իրավասությունները, այդ թվում՝ սակագնային կարգավորման իրականացման, ոլորտում գործունեության լիցենզավորման, տրամադրված լիցենզիաների պայմանների կատարման նկատմամբ հսկողության իրականացման, իսկ դրանց խախտման դեպքում իրավախախտ անձանց նկատմամբ տույժերի կիրառման, մատակարարման եւ օգտագործման կանոնների, մատակարարման պայմանագրերի օրինակելի ձեւերի սահմանման, ինչպես նաեւ այլ իրավասությունները:

Նախագծերի փաթեթը կարող է ապահովել դրանով դրված խնդիրների լուծումը, իսկ փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկույթուններ չկան: 
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության պետ`                                                                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

18.06.2015թ.