ՏԵՂԵԿԱՆՔ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-820-12.06.2015-ՏՀ-010/0)  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառատեղի կամ վաճառասեղանի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը շրջանառության հարկից տեղափոխել արտոնագրայի վճարների դաշտ, որը հիմնավորվում է այս առեւտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների (հիմնականում` անհատ ձեռնարկատերերի), ոլորտի առանձնահատկություններով եւ փաստաթղթավորված ծախսերի հաշվառման դժվարություններով, ինչպես նաեւ շրջանառության հարկի դաշտում նրանց ստվերային գործելու հնարավորություններով:

 Անցում կատարելով արտոնագրային վճարների դաշտ, նախատեսվում է միջին հաշվով պահպանել տվյալ սուբյեկտների հարկային բեռի չափերը` ելնելով ներկայիս իրողություներից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
  
 



ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                                                    Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

18.06.2015թ.