ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-931-11.01.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, անշարժ գույքի գնահատումն իրականացվում է անշարժ գույքի գնահատողների կողմից, ովքեր օրեննսդրությամբ սահմանված կարգով ստանում են որակավորման վկայական` 3 տարի ժամկետով: Նախագծով առաջարկվում է հանել նշված սահմանափակումը եւ վկայականը տրամադրել անժամկետ, ինչը հնարավորություն կտա բարելավել տվյալ ոլորտում իրականացվող գործունեության պայմանները եւ կրճատել վկայականի տրամադրման հետ կապված չհմնավորված ծախսերը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:



ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                        Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   


25.01.2016թ.