ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-941-04.02.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թ. Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծի ընդունման հիմնական նպատակը, ըստ Նախագծի հեղինակի,  կայանում է բարձրագույն ուսումնական հաստատությունները քաղաքական կուսակցությունների հնարավոր ազդեցություններից առավելագույնս հեռու պահելու մեջ, որի համար առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ԲՈՒՀ-երի. «Խորհրդի կազմում որպես հիմնադրի, լիազոր մարմնի ներկայացուցիչ չեն կարող նշանակվել քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձիք, քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամները:»:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն զուտ տրամաբանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ պետական ԲՈՒՀ-երը մեծամասամբ արդեն իսկ վերակազմավորվել են հիմնադրամների (իսկ դեռեւս ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցողներն էլ գտնվում են այդ գործընթացում), ուստի հիմնադրամների նկատմամբ նման սահմանափակումների կիրառումն այնքան էլ արդարացված չի կարող լինել:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ                               Ա. ԳԱԼՍՏՅԱՆ  

12.02.2016թ.